546 դիտում, 2020.09.19 09:33

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան թողարկել է նոր տեսահոլովակ։

«911» երգի տեսահոլովակը ոգեշնչված է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

Տեսարաններից մեկում երևում է ֆիլմի պաստառը, իսկ այլ տեսարաններում Լեդի Գագան պատկերում է հայտնի կադրեր ֆիլմից։ Եվս մեկ տեսարանում երևում է հայատառ գրություն։

Տեսահոլովակի սյուժեի համաձայն՝ Լեդի Գագայի հերոսուհին վթարի է ենթարկվում կինոթատրոնի շենքի մոտ, որտեղ անցկացվում է հայկական ֆիլմերի փառատոն։

Տեսահոլովակի ռեժիսորն է հնդիկ Թարսեմ Սինգհը։