322 դիտում, 2020.09.18 23:14

Կալիֆորնիայի նահանգապետը գրառում է արել Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա հարձակման մասին

Կալիֆորնիայի նահանգապետը գրառում է արել Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա հարձակման մասին

Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը «Թվիթեր»-ի իր էջում հրապարակել է Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնի վրա հարձակման մասին լուրն ու գրառում է կատարել։

«Այս եկեղեցում այնքան հրաշալի, հուզիչ պահեր եմ ապրել: Սրտի խոր ցավով տեղեկացա լուրի մասին, բայց գիտեմ, որ այս ֆիզիկական պատերից էլ դուրս համայնքն ապրում է ու կշարունակի հույս ու հավատ փոխանցել շատերին»,- գրել է Նյուսոմը։

Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման էր ենթարկվել: Հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները: