238 դիտում, 2020.09.18 22:01

Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

Կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը

Հայաստանի չեմպիոնի «Արարատ-Արմենիան»-ի հնարավոր հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում հայտնի է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։