Հայաստանի չեմպիոնի «Արարատ-Արմենիան»-ի հնարավոր հաջորդ մրցակիցը Եվրոպայի լիգայում հայտնի է: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Սեպտեմբերի 18-ին՝ ՈՒԵՖԱ գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում սլովենական «Ցելյեի» արգելքը հաղթահարելու դեպքում փլեյ-օֆֆ փուլում կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։