188 դիտում, 2020.09.18 20:47

Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի ԵԽԽՎ-ի նախագահին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 18-ին տարածված հաղորդագրությունում:

«Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի Հենդրիկ Դամսին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում: Բացի դրանից, աշխատանքային այցի շրջանակում ԵԽԽՎ-ի նախագահը հաջորդ օրը երկկողմ հանդիպումներ կունենա Իտալիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ:

Վեհաժողովի մամուլի ծառայությունում հավելել են, որ Դամսը նաեւ մտադիր է հանդիպել Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարինա Սերենիի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի հետ: