29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հաջորդ շաբաթվա սկզբին կընդունի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Հենդրիկ Դամսին՝ Իտալիա կատարած՝ նրա աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին ասված է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայության՝ սեպտեմբերի 18-ին տարածված հաղորդագրությունում:
«Հռոմի պապը սեպտեմբերի 21-ի ունկնդրությանը կընդունի Հենդրիկ Դամսին»,- նշված է պաշտոնական հաղորդագրությունում: Բացի դրանից, աշխատանքային այցի շրջանակում ԵԽԽՎ-ի նախագահը հաջորդ օրը երկկողմ հանդիպումներ կունենա Իտալիայի խորհրդարանի երկու պալատների խոսնակների հետ:
Վեհաժողովի մամուլի ծառայությունում հավելել են, որ Դամսը նաեւ մտադիր է հանդիպել Իտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարինա Սերենիի, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ալվիզե Մանիերոյի հետ: