կարևոր
1507 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-18 18:36

Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպանին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս  մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։

Ոստիկանության պետը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին և մաղթեց արդյունավետ աշխատանք։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ մատնանշեց երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին և վստահություն հայտնեց, որ ձևավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։

Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հյուրերին ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։