կարևոր
886 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-18 17:57

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, թե Մակրոնն իրեն Նապոլեոնի տեղն է դրել, բայց այդքան էլ ուժեղ չէ

Թուրքիայի պաշտպանության նախարարն ասել է, թե Մակրոնն իրեն Նապոլեոնի տեղն է դրել, բայց այդքան էլ ուժեղ չէ

Թուրքիայից կրկին խիստ քննադատություններ են հնչում Ֆրանսիայի նախագահի հասցեին, որը թուրք-հունական ճգնաժամում աջակցում է Աթենքին: «Էմանուել Մակրոնը կրակի վրա յուղ է լցնում, ինչը բարդացնում է լուծել Արեւելյան Միջերկրականում ծագած խնդիրները»,-հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, թե Մակրոնն իրեն Նապոլեոնի տեղն է դրել, բայց դրա համար այդքան էլ ուժեղ չէ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ սեյսմիկ ուսումնասիրություններ իրականացնող թուրքական «Օրուչ Ռեիս» նավը Արեւելյան Միջերկրականից դուրս են բերել, որպեսզի հնարավոր դառնա Հունաստանի հետ հարցը դիվանագիտական ճանապարհով հարթել, բայց դա չի նշանակում, որ Թուրքիայի աշխատանքներն այդ տարածքում ավարտված են:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից թուրքական նավը նավթագազային որոնումներ էր իրականացնում Հունաստանի ջրերում, ինչը մեծ լարվածության պատճառ է դարձել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջեւ: Եվրամիությունն անգամ պատժամիջոցներով էր սպառնացել Անկարային, որը պնդում է, թե Թուրքիան էլ իրավունքներ ունի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում: Իր ուժը ցուցադրելու համար՝ նախօրեին Թուրքիան մարտական վարժանքներ է իրականացրել Արեւելյան Միջերկրականում: