19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվտլանա Տիխանովսկայան տեսակապով ելույթ է ունեցել Բելառուսի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հրատապ քննարկմանը, որն անցկացվում է Ժնեւում՝ Գերմանիայի հրավերով:
Տիխանովսկայան կոչ է արել միջազգային հանրությանը միջամտել, պահանջել դադարեցնել բռնության կիրառումը ցուցարարների նկատմամբ, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նշել նաեւ, որ ընդդիմությունը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ՝ հարցին խաղաղ լուծում գտնելու համար: Նիստին Բելառուսի, Ռուսաստանի, Վենեսուելայի եւ Չինաստանի ներկայացուցիչները պահանջել են դադարեցնել քննարկումը:
Ի դեպ, նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումի ժամանակ, հայտարարել էր, որ Բելառուսը ստիպված է փակել պետական սահմանները Լիտվայի եւ Լեհաստանի հետ, ուժեղացնել հսկողությունը Ուկրաինայի հետ սահմանին: Լուկաշենկոն բազմիցս պնդել է, որ հենց այդ երկրներից են կառավարվում բելառուսյան ցույցերը: Սակայն թե՛ Լիտվայից, թե՛ Լեհաստանից տեղեկացրել են, որ սահմանները դեռ բաց են, աշխատանքն ընթանում է իր բնականոն հունով: