կարևոր
945 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-18 14:13

Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում

Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել Տրիպոլիում

Մոսկվան հույս ունի շուտով դեսպանություն բացել լիբիական Տրիպոլիում. դա տեղի կունենա անվտանգության հետ կապված բոլոր հարցերը կարգավորելուց հետո: Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը Լիբիայի մայրաքաղաքից տարհանվել էր 2014 թվականի օգոստոսին՝ երկրում իրադրությունը սրվելու առնչությամբ: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարտականություններից ազատել էր Լիբիայում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Մոլոտկովին:

2020 թվականի հուլիսին Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի դեսպանության աշխատանքը Լիբիայում, որը կներկայացնի ՌԴ-ի շահերը երկրի ամբողջ տարածքում, բայց այն դեռ բազավորվելու է Թունիսում:

«Մեր դեսպանությունը կվերադառնա Տրիպոլի, ես հուսով եմ՝ շուտով՝ հենց որ այնտեղ ապահովվի տարրական անվտանգությունը: Մի շարք դեսպանություններ այնտեղ գոյություն ունեն, աշխատում են առաջվա պես , բայց անվտանգությունը շատ ու շատ թույլ է»,-հայտարարել է Լավրովը:

2011 թվականին Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո Լիբիան փաստորեն դադարել է գործել որպես միասնական պետություն: Այժմ երկրում երկիշխանություն է: Արեւելքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ-ի եւ Եվրամիության աջակցությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ: Երկրի արեւելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հետ՝ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ, որը 2019 թվականի ապրիլից չի դադարում Տրիպոլին նվաճելու փորձերը: