կարևոր
1006 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-18 12:29

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ

Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմն այցելել է «Գորիս» ՔԿՀ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմը, Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, հերթական ստուգայցն է իրականացրել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին և ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակին ծանոթանալու, այդ բնագավառներում առկա հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները նախանշելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: 

Ստուգայցի ընթացքում Արթուր Գոյունյանը Ծառայության ղեկավար անձնակազմի և հիմնարկի վարչակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմանների հետևողական բարելավմանը, նրանց հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների շարունակական ակտիվացմանը, ծառայողական կարգապահության առավել ամրապնդմանը, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիոն դրսևորումների իսպառ վերացմանն ուղղված գործիքակազմի կատարելագործմանը։ 

Խորհրդակցության ավարտին Ծառայության պետի կողմից տրվել են նախանշված խնդիրների լուծմանն ուղղված հասցեական հանձնարարականներ՝ սահմանելով դրանց կատարման հստակ ժամկետներ և պատասխանատուներ: