կարևոր
544 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-18 10:18

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցության

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցության

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում է ավելի քան 350 միլիարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Օրինագիծը նախատեսում է նոր զգալի ներդրումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման եւ մեր բանվորներին, ձեռնարկիչներին, հետազոտողներին եւ արտադրողներին հմտություններ եւ օժանդակություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առաջ անցնենք Չինաստանից եւ հաջողակ լինենք 21-րդ դարում»,- ասված է հայտարարության մեջ:

Նշված է, որ այդ կարիքների համար առաջարկվել է տրամադրել ավելի քան 350 միլիարդ դոլար: Օրինագիծը պաշտպանել է 11 դեմոկրատ օրենսդիր: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատում ներկայումս մեծամասնություն ունեն հանրապետականները: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են առեւտրական մաքսերի վերաբերյալ վեճերի պատճառով: Նոր սրացման են հանգեցրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած մեղադրանքները Պեկինի հասցեին Ուհանում կորոնավիրուսի սկզբնական բռնկմանն ուշացած եւ անբավարար հակազդելու մեջ։