Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գրասենյակների շենքում այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայր Սմբատ Սապունճեանը։
«Թեէւ պատճառները ծանօթ չեն տակաւին, սակայն մեծ ցաւով կը յայտնեմ, որ Սան Ֆրանսիսքօ-ի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ գրասենեակներու շէնքը կրակով վնասուեցաւ այսօր վաղ առաւօտուն:
Կացութիւնը պետական հսկողութեան ներքեւ է: Մարդկային վնասներ չկան:
Ցաւը մեծ է...»,- գրել է նա։