27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ռուսաստանի արտգործնախարարությունը տեղյակ է, որ լիբանանցի երկու փախստական ընտանիքներ ցանկություն են հայտնել բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում:
«Ստուգված տվյալներ, Լեռնային Ղարաբաղ ու նրա շուրջ տարածքներ լիբանանահայերի իրական ներհոսքի մասին, մենք չունենք»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանը:
Զախարովայի խոսքով՝ այժմ պետք է կենտրոնանալ բանակցային գործընթացի վերականգնման վրա՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի, այդ թվում փախստականների ու տեղահանված անձանց հարցի լուծմանը: Խոսնակը նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 14-ին խորհրդակցություններ են անցկացրել հեռախոսով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, առաջարկել հանդիպումներ համանախագահների հետ առանձին ու հավելել է՝ ակնկալում են կողմերի դրական արձագանքը: