09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Տարբեր երկրների իշխանությունների եւ գիտական ընկերությունների ներկայացուցիչները պետք է ձեռնպահ մնան կորոնավիրուսի առնչությամբ միմյանց հակասող արտահայտություններից: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության բնագավառում արտակարգ իրադրության ծրագրի ղեկավար Մայք Ռայանը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Կարեւոր է, որպեսզի մեզ մոտ հետեւողական հայտարարություններ լինեն բոլոր մակարդակներով, եւ դա վերաբերում է ոչ մեկ երկրի կամ կազմակերպության. հետեւողական հայտարարություններ ե՛ւ գիտությունից, ե՛ւ կառավարությունից»,- The Guardian հրատարակությունը մեջբերում է Ռայանի խոսքը: Նա կոչ է արել կառավարությանը եւ գիտական կազմակերպություններին՝ ավելի ամբողջական ու հասկանալի տեղեկատվություն տրամադրել, որը մարդկանց թույլ կտա ճիշտ որոշումներ ընդունել: Ռայանը հավելել է, որ չի կարելի այդ գործընթացը «քաղաքական ֆուտբոլի տարատեսակ» դարձնել։