19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Հարավային Աֆրիկայի իշխանությունները վերացնում են COVID-19-i բռնկման հետ կապված մի շարք սահմանափակումներ, այդ թվում նաև միջազգային ճանապարհորդության արգելքը, և տեղափոխվում են կարանտինի «առաջին» մակարդակ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է նախագահ Սիրիլ Ռամաֆոսան:
Այս շաբաթվա սկզբին հայտարարվել էր, որ օգոստոսի 18-ից Հարավային Աֆրիկան անցնում է կարանտինի «երկրորդ» մակարդակ: Վերացվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքի արգելքը, բացվում են մարզադահլիճներ, զբոսայգիներ, լողափեր, արգելոցներ, բնակիչները կկարողանան տեղաշարժվել մարզերի միջև:
Ըստ Ռամաֆոսայի հայտարարության՝ երկրում կարելի է նկատել նոր դեպքերի, հոսպիտալացումների և մահացությունների թվի աստիճանական, բայց կայուն անկում:
Հոկտեմբերի 1-ից Հարավային Աֆրիկան կբացի իր սահմանները միջազգային ճանապարհորդության համար, սակայն հիվանդացության բարձր մակարդակ ունեցող երկրներից ժամանումները կամ այդ երկրներ մեկնելը կարող է սահմանափակվել: Ուղևորներն, իրենց հերթին, ճանապարհորդելուց առաջ ստիպված կլինեն ներկայացնել թեստի բացասական պատասխան: