կարևոր
1029 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-17 20:29

Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային

Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը մասնակցում են Բունդեսլիգային

Գերմանիայում մեկնարկել է շախմատի Բունդեսլիգան, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերները:

Այս մասին հայտնում է շախմատի ֆեդերացիան: Համավարակով պայմանավորված մրցաշարին մասնակցում են 8 թիմեր։

Բունդեսլիգայի ուժեղագույն Բադեն-Բադեն ակումբի կազմում հանդես են գալիս գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։ Առաջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գեորգ Մեյերի հետ, իսկ Մովսեսյանը հանդես չեկավ։ Բադեն-Բադենը 6,5- 1,5 հաշվով հաղթանակ տոնեց Դեյսիզաու թիմի նկատմամբ։ 

2-րդ տուրում հանդես կգա Սերգեյ Մովսեսյանը, իսկ Լևոն Արոնյանը պահեստայինների թվում է։