29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ մեկ շաբաթվա ընթացքում հանդիպել քաղաքացիների հետ, որոնք ՔՊ գրասենյակի մոտ խնդրեցին վարչապետին լսել իրենց: Փաշինյանը մտնում էր ՔՊ գրասենյակ, երբ քաղաքացիները խնդրեցին խոսել իրենց հետ, հարցրին կարո՞ղ են սպասել վարչապետին հավաքից հետո:
Վարչապետն ասաց. «Կզանգենք, կկապվենք, կգաք, կհանդիպենք: Մեկ շաբաթվա մեջ»:
Քաղաքացին, ով խոսեց վարչապետի հետ՝ նշեց, որ Մանուել Մանուկյանի թիմացիներն են, «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ներկայացուցիչներ: «Այս մի քանի ամիսների ընթացքում պահանջում ենք վարկերի հետ կապված բանկային համակարգի փոփոխություններ, տոկոսների իջեցումներ»,-ասաց նա:
Նախաձեռնության անդամները ակցիաներ են անցկացրել՝ դժգոհություն հայտնելով բանկերի, վարկային կազմակերպությունների վերաբերյալ՝ վարկերի հետ կապված: