Կոստա Ռիկայի իշխանությունները պլանավորում են Սան-Լուկաս բանտ կղզին դարձնել ազգային պարկ: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: Դա անբնակ տարածք Է, որը գտնվում Է երկրի խաղաղօվկիանոսյան ափից 1 կիլոմետր հեռավորության վրա: Ավելի քան մեկ դար՝ 1873-ից մինչեւ 1991 թվականները, որպես բանտ է օգտագործվել առավել վտանգավոր հանցագործների համար: Նրանց նկատմամբ կիրառվել են կտտանքներ, շատերը մահացել են արեւադարձային հիվանդություններից, բանտարկյալների կյանքի միջին տեւողությունը կազմել է ընդամենը հինգ տարի:
Վերջին տարիներին այդ կղզին եղել է վայրի բնության արգելոց, իսկ այժմ իշխանությունները որոշել են այստեղ ազգային պարկ ստեղծել: Այնտեղ վերանորոգում են ոտքով գնալու արահետները, տեղակայում են զուգարաններ, անցկացնում էլեկտրականություն եւ ջրամատակարարում, կազմակերպում են շուրջօրյա տեսադիտումների համակարգ: Այցելուները կկարողանան դիտել վայրի կենդանիներին՝ կռչակապիկների, հազվագյուտ սարդերի, օձերի, փասիանների: Նախկին բանտային շենքերը, որոնք համարվում են մշակութային ժառանգության օբյեկտներ, կբացեն զբոսաշրջիկների համար: «Սան-Լուկաս կղզին Կոստա Ռիկայի պատմությման մի մասն է, ուստի մենք ուրախ ենք այն հյուրերի համար բացել որպես երկրի 30-րդ ազգային պարկ»,-ասել է երկրի զբոսաշրջության նախարար Գուստավո Սեգուրա Սանչոն։