կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-17 17:40

Համաշխարհային բանկը գնահատել Է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը

Համաշխարհային բանկը գնահատել Է ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսության վերականգնման ժամկետը

Համաշխարհային տնտեսության վերականգնումը ճգնաժամից, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով, կարող է մինչեւ հինգ տարի տեւել: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի (ՀԲ) գլխավոր տնտեսագետ Կարմեն Ռեյնհարտը:

«Հավանաբար, արագ հետցատկ տեղի կունենա այն բոլոր սահմանափակիչ միջոցառումների չեղարկման ֆոնին, որոնք կապված են կարանտինի հետ, բայց լրիվ վերականգնումը կտեւի մինչեւ հինգ տարի»,-տնտեսագետի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ Ռեյնհարտը սպասում է, որ ճգնաժամից հետո աղքատության մակարդակն աշխարհում կբարձրանա 20 տարվա ընթացքում առաջին անգամ:

Տնտեսագետի խոսքով՝ համավարակով պայմանավորված ճգնաժամը կմեծացնի անհավասարությունն աշխարհում, քանի որ բնակչության ամենաաղքատ խավերը ճգնաժամից ավելի շատ են տառապում հարուստ երկրներում, եւ ամենաաղքատ երկրներն ավելի շատ են տառապում, քան ավելի հարուստները:

ՀԲ-ն հունիսին հաղորդել էր, որ 2020 թվականին սպասվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր համաշխարհային տնտեսության ռեկորդային անկում 5,2 տոկոսով՝ 2,5 տոկոսով աճի փոխարեն, որն սպասվում էր հունվարին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 29,1 միլիոն դեպք, ավելի քան 926 հազար մարդ մահացել է: