Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում:
Խոակին Կապառոսի գլխավորած թիմը վարկանիշային աղյուսակում 101-րդ է և նախորդ ամսվա համեմատ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով:
Դասակարգման աղյուսակի առաջատարը Բելգիայի հավաքականն է: Լավագույն տասնյակում են նաև Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան, Ուրուգվայը, Իսպանիան, Խորվաթիան, Արգենտինան և Կոլումբիան: