կարևոր
1692 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-17 14:07

Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմադիր դիվանագետներին զրկել է իրենց կոչումներից

 Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմադիր դիվանագետներին զրկել է իրենց կոչումներից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդդիմադիր դիվանագետներին զրկել է իրենց կոչումներից:

Մասնավորապես, նրա հրամանագրով Ֆրանսիայում եւ Սլովակիայում երկրի նախկին դեսպաններ Պավել Լատուշկոն ու Իգոր Լեշչենյան զրկվել են իրենց դիվանագիտական աստիճանից: Երկու դիվանագետներն էլ հրապարակավ աջակցում էին ընտրակեղծիքների դեմ բողոքի դուրս եկած ցուցարարներին: Ավելին, Լատուշկոյին, որն այժմ Լիտվայում է, օգոստոսի 9-ի ընտրություններից հետո միացել էր բողոքի ցույցերին ու դարձել ընդդիմության Համակարգող խորհրդի առաջնորդներից մեկը:

Բացի այդ, Լուկաշենկոյի որոշմամբ, Վասիլի Մարկովիչն ազատվել է Լատվիայում Բելառուսի դեսպանի պաշտոնից: Մոտ մեկ ամիս առաջ դեսպան Մարկովիչին կանչել էին Լատվիայի արտգործանախարարություն, որտեղ բողոքի նոտա հանձնել Մինսկում Լատվիայի քաղաքացիների ձերբակալության առնչությամբ, բացատրություն պահանջել Լուկաշենկոյի այն հայտարարության համար, թե ցույցերը ֆինանսավորում են նաեւ Լատվիայից, նաեւ տեղեկացրել, որ ապրիլին Լուկաշենկոյի Ռիգա կատարելիք այցը չեղարկվում է: