կարևոր
1222 դիտում, 2 տարի առաջ - 2020-09-17 13:33

Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել

Չինացի միլիարդատիրոջն արգելել են ճոխ ապրել

Դատարանն արգելել է HNA Group-ի նախագահ չինացի միլիարդատեր Չեն Ֆենյուին փողերը ճոխության վրա ծախսել ընկերության պարտքերի պատճառով: Այդ մասին հաղորդել է South China Morning Post-ը:

Այժմ ձեռնարկատերը չի կարող իրեր գնել, որոնք պարտադիր չեն ամենօրյա կյանքում եւ աշխատանքում:

Գործարարին, մասնավորապես, չի կարելի ինքնաթիռներով թռչել եւ օգտվել գերճեպընթացիկ գնացքներից:

Նրան նաեւ արգելել են ձեռք բերել անշարժ գույք, թանկ վերանորոգում կատարել, իջեւանել շքեղ հյուրանոցներում, այցելել ակումբներ եւ էլիտային գրասենյակներ վարձել: