Կառավարությունը թույլատրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ենթակայության «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ին պատկանող գույքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Ընդունված որոշմամբ սահմանվել է նաև, որ ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ԶՈՒ ավիացիայի թռիչքների անվտանգությունը ապահովելու նպատակով: ՊԱՌ-10 բերման և ՄՌՄ-80 մարկերային փարոսները երկարատև շահագործման արդյունքում սպառել են իրենց աշխատանքային ռեսուրսներն ու ենթակա են միջին վերանորոգման: Դրանց վերանորոգման արդյունքում հնարավոր է օգտագործել ԶՈւ կարիքների համար, որը կիրականացվի ԶՈւ միջոցների հաշվին:
ԶՈՒ ավիացիայի 2020թ. ծախսային ծրագրով նախատեսված է միջոցների միջին վերանորոգումը:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա թռիչքների անվտանգության ապահովումը պարզ եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում»,- ասված է հիմնավորման մեջ: