կարևոր
1232 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-17 12:23

Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով

Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով

Բելառուսի քննչական կոմիտեից հայտնում են, որ ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովային մեղադրանք է առաջադրվել երկրի ազգային անվտանգությանը վնաս հասցնելուն ուղղված գործողությունների կոչ անելու հոդվածով:

Նրան սպառնում է 2-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ ներկայում կալանքի տակ գտնվող Կոլեսնիկովային ձերբակալել էին սեպտեմբերի 8-ին՝ Բելառուս-Ուկրաինա սահմանին: Պաշտոնական աղբյուրները պնդում են, թե նա փորձել է լքել երկիրը: Մինչդեռ ընդդիմադիրները, այդ թվում՝ Կոլեսնիկովայի ընտանիքը, հայտարարել են, որ նրան առեւանգել էին Մինսկի կենտրոնում եւ ստիպել մեկնել Ուկրաինա, բայց Կոլեսնիկովան սահմանին պատռել էր անձնագիրը եւ մնացել Բելառուսում: