կարևոր
554 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-17 15:09

Արցախի նախագահն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին

Արցախի նախագահն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով:

Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ  Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին: