կարևոր
1726 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-17 11:44

Թրամփը խոստացել է պատվաստումը սկսել հոկտեմբերին

Թրամփը խոստացել է պատվաստումը սկսել հոկտեմբերին

ԱՄՆ-ը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութի տարածումն սկսել հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք պատրաստ ենք պատվաստանյութը տարածել շատ անվտանգ եւ արդյունավետ ձեւով: Մենք կարող ենք սկսել հոկտեմբերին ինչ-որ ժամանակ։ Կարծում եմ, հոկտեմբերի կեսերից սկսած, կարող է փոքր-ինչ ավելի ուշ»,-ասել է Թրամփը մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաեւ պատրաստ է պատվաստանյութի մինչեւ 100 մլն չափաբաժին տարածել մինչեւ 2020 թվականի վերջը: