160 դիտում, 2020.09.17 10:44

ԱՄՆ-ում եռապատկել են պարգեւը Կալիֆոռնիայում ոստիկաններին կրակողի մասին տվյալների համար

ԱՄՆ-ում եռապատկել են պարգեւը Կալիֆոռնիայում ոստիկաններին կրակողի մասին տվյալների համար

Վարձատրումը տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալելու այն մարդուն, որն անցած հանգստյան օրերին կրակ է արձակել Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) օկրուգի երկու ոստիկանների վրա, 100 հազար դոլարից ավելացել է մինչեւ գրեթե 300 հազար դոլար: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է օկրուգի շերիֆների տեղակալների արհմիությունը:

«Լոս Անջելեսի շերիֆների տեղակալների ասոցիացիայի տնօրենների խորհուրդն անհատույց 75 հազար դոլար է հանձնել տեղեկատվությություն հավաքելու նպատակով, որը կարող է հանգեցնել այն անձի կամ անձանց կալանքի եւ դատի, ովքեր պատասխանատվւթյուն են կրում շաբաթ օրվա գիշերը շերիֆի երկու տեղակալների սպանության փորձի համար: Այդ փոխանցումը պարգեւի ընդհանուր գումարը հասցնում է մինչեւ գրեթե 300 հազար դոլարի»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է արհմիութենական միավորման Twitter-ում:

Զինված հաձակումը կատարվել է սեպտեմբերի 12-ի գիշերը Քոմթոն քաղաքի երկաթուղային կայարանի մոտ: 28-30 տերական թխամորթ տղամարդը մոտեցել է պարեկային ավտոմեքենային եւ առանց նախազգուշացման կրակ բացել ներսում նստած երկու ոստիկանների վրա: Հրաձիգը փախել Է սեւ գույնի ավտոմոբիլով:

Ոստնիկանները՝ տղամարդ եւ կին, բազմաթիվ վերքեր են ստացել, մեկին սեպտեմբերի 16-ին ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակից փոխարդել են ընդհանուր հիվանդասենյակ: Կին ոստիկանի վիճակը, որը ծնոտի եւ թեւի վերքեր է ստացել մնում է ծանր, հայտնել է օկրուգի շերիֆ Ալեքս Վիլյանուեվան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մահապատժի դատավճիռ կայացնել երկու ոստիկաններին կրակողին, եթե տուժած կարգի պահապաննները մահանան: