Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-17-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ 34, երեկոյան՝ +29 աստիճան տաքություն։