278 դիտում, 2020.09.16 23:34

Երևանում կկառուցվի Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոց

Երևանում կկառուցվի Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոց

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանն ի սկզբանե մտադիր էր մարզադաշտը վերանորոգել, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենքի կառուցումն է:

Նոր շենքը կարող է կառուցվել «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում, որտեղ համայնքն ազատ տարածք ունի:

Երևանի քաղաքապետարանը նախագծային մրցույթ կհայտարարի: