Սյունիքի մարզի Վաղատին գյուղի բնակիչները այլեւս չեն վախենա ուշ ժամերին իրենց բնակավայրում զբոսնելուց:
«Վիվա ՄՏՍ»-ի եւ «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի շնորհիվ գյուղում տեղակայվել է լուսադիոդային 37 լուսարձակից բաղկացած լուսային համակարգ: Գյուղի հիմնական փողոցները ապահովվել են էլեկտրաէներգիայով:
«Ցանկացած դրական տեղաշարժ նպաստելու է, որ նոր ձեռքբերումներ լինեն»-,ասել է Վիվա ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը