կարևոր
747 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-16 22:14

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրական աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Բյուրական աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակիցների հետ, որոնք, իրենց պնդմամբ, աշխատանքից հեռացվել են գոյություն ունեցող խնդիրները բարձրաձայնելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ, հաշվի առնելով աստղադիտարանում առկա խնդիրները, չարաշահումները, ՀՀ օրենսդրությամբ լիազորված նախաքննություն իրականացնող մի շարք մարմինների վարույթներում գտնվող քրեական գործերը՝ կարևորել է լսել նաև նախկին աշխատակիցների տեսակետները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Ցանկանում եմ հավաստիացնել, որ Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում, և օրենքով սահմանված կարգով մեր լիազորությունների շրջանակում մշտապես խորամուխ ենք լինելու աստղադիտարանում առկա խնդիրների կարգավորմանը, աստղադիտարանի գործունեության աշխուժացմանը և զարգացմանը, ինչպես նաև ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Խնդրի հանգուցալուծումն այլընտրանք չունի»,- եզրափակել է իր խոսքը Մխիթար Հայրապետյանը։