11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Երևանի Բաղրամյան 1 հասցեում՝ մայթին, տարիներ շարունակ շահագործվող կրպակն ապամոնտաժվել է: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հարևանությամբ տնտեսական գործունեություն սկսող տնտեսվարողը քաղաքի այս հատվածը պատշաճ տեսքի բերելու նպատակով գնել է կրպակն ու ապամոնտաժում է այն: Կրպակից հետո կապամոնտաժվի նաև դեպի սրահ տանող ապակեպատ մուտքը, որն աղավաղում է ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի տեսքը: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը, կարևորելով նախաձեռնությունը, վստահեցնում է՝ համայնքն ամեն կերպ աջակցելու է քաղաքի շահը գնահատող տնտեսվարողներին:
Ի դեպ, նախորդ տարի ապամոնտաժվել են նաև Բաղրամյան պողոտայի 1 և 2 հասցեներում գտնվող շենքերին փակցված գովազդային վահանակները»,- ասվում է հաղորդագրության մեջ։