318 դիտում, 2020.09.16 18:01

Վրաստանն անցնում Է կորոնավիրուսի թեթեւ տեսակի բուժման տնային պայմաններում

Վրաստանն անցնում Է կորոնավիրուսի թեթեւ տեսակի բուժման տնային պայմաններում

Վրաստանի առողջապահության նախարարությունում քննարկում են տնային պայմաններում թեթեւ տեսակի կորոնավիրուսի բուժման հնարավորությունը: Բոլոր ընտանեկան բժիշկներն արդեն ախտահարված հիվանդներին տանը բուժման մեթոդների ուսուցման են անցել: Այս մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Տանը բուժման կանոնակարգն առոջապահության նախարարությունը պատրաստել է տակավին փետրվար – մարտին: Փոխնախարարի խոսքով՝ կորոնավիրուսի կառավարման եւ բուժման ծրագրում պլանավորվում է ներառել 31 կլինիկա: «Մենք պլանավորում ենք ծրագրում ներառել 31 կլինիկա: Առայժմ ամռան ընթացքում ակտիվորեն մասնակցել է 12 կլինիկա: Այդ կլինիկաներում բավականաչափ կլինիկական փորձ է կուտակված:

Կմոբիլիզացվի 3 200 մահճակալ: Այսօրվա դրությամբ մեր տրամադրության տակ կա 2 400 մահճակալ քովիդ-ախտահարվածների համար: Նաեւ հաշվի են առնվում առողջապահության հատվածի պատրաստության համար կարեւոր այլ բաղադրիչներ, ներարյալ անհատական պաշտպանության միջոցները, որոնք կլինկաներն իրենք են գնում»,- ասել է Գաբունիան: Նա նշել է, որ թեթեւ հիվանդներին կլինիկաներից հյուրանոցներ փոխադրելու աշխատանք է տարվում: Անցյալ շաբաթ այդ նպատակի համար արդեն մի քանի հյուրանոց է նախապատրաստվել: Այսօրվա դրությամբ, մոբիլիզացված է 300 հյուրանոցային մահճակալ: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 758-ի: Միայն վերջին օրը հայտնաբերվել է 196 նոր դեպք: