11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին: Այս մասին ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում ԼՀԿ հարցապնդման քննարկմանը, որով առաջակվում է նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել վարչապետի քննարկմանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբացությունը միանում է «Լուսավոր Հայաստանի» պնդմանը՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով»,-ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը ևս դժգոհություն հայտնեց նախարարի աշխատանքից:
Արայիկ Հարությունյանը հարցապնդմանն ի պատասխան իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից, ներքաղաքական նպատակներով, կրթական կամ մշակութային ոլորտներում ֆորսաժներ, արագացումներ կամ դանդաղումներ հարուցելու համար:
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկել է ընդունել կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում: Որոշման նախագծի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 17-ի նիստում:
ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»: