254 դիտում, 2020.09.16 16:54

Էդմոն Մարուքյանը ԿԳՄՍ նախարարին երրորդ տարբերակ առաջարկեց

Էդմոն Մարուքյանը ԿԳՄՍ նախարարին երրորդ տարբերակ առաջարկեց

Ազգային ժողվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեց հրաժարական ներկայացնել: Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ իրենց խմբակցության հարցապնդման քննարկմանը, որով առաջակում են նախարարի հետագա պաշտոնավարման հարցը ներկայացնել վարչապետի քննարկմանը:

Մարուքյանը նախ կարծիք հայտնեց, թե տապալված են ռեֆորմները, ամբողջ համակարգը ճահճացած է, ճահիճի մեջ է, նախարարը կամք չի ցուցաբերել իրական փոփոխություններ անելու համար:

«Եկել եք, ամեն քաղաքական ուժին պիտակավորում եք: Մենք այստեղ առաջարկելու ենք քվեարկություն, որով ձեր թեկնածության հարցը կքվեարկվի: Դա տարբերակ առաջինն է: Տարբերակ երկրորդ՝ դուք մտածում եք, որ իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի, ես Ձեզ առաջարկում եմ ընտրել երրորդ ճանապարհը՝ ինքներդ հրաժարական տվեք և թողեք ոլորտը զարգանա և առաջ գնա»,-ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարն առաջարկեց ընդունել կառավարության առանձին անդամի՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշում:

ԱԺ ընթացող նիստին զուգահեռ ԼՀԿ-ն խորհրդարանի շենքի դիմաց քաղաքացիներին հրավիրել է մասնակցելու ակցիայի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիայի: Խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հետ նիստերի դահլիճ է բերել պաստառ, որում գրված է. «Քայլ արա, դուխով հեռացիր»: