278 դիտում, 2020.09.16 16:42

«Հոկտեմբերյան երկինք». ֆիլմը դիտե՛ք այսօր՝ «Երկիր Մեդիայի» երեկոյան եթերում

«Երկիր Մեդիան» այսօր՝ սեպտեմբերի 16-ին, առաջարկում է դիտել «Հոկտեմբերյան երկինք» (Октябрьское небо) ֆիլմը։

Այն նկարահանվել է 1999 թվականին, ռեժիսորն է Ջո Ջոնսթոն​​ը:

1957 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ դարակազմիկ նշանակության իրադարձություն. Խորհրդային Միությունը մարդկության պատմության մեջ առաջին անգամ երկրային ուղեծիր է արձակել առաջին «արբանյակը»:

Խորհրդային հրթիռի արձակումն անջնջելի տպավորություն է թողել Հոմեր Հիկամ անունով տղայի վրա, որը ապրում էր Արեւմտյան Վիրջինիայի Կոլվուդ հանքահորների փոքրիկ քաղաքում:

Տիեզերքով «հիվանդացած» Հոմերը որոշում է սեփական հրթիռը կառուցել:

Դրանում նրան սկսում են օգնել նրա երեք ընկերը եւ իր ուսուցչուհին։ Սակայն Հոմերի հայրը՝ հանքագործը, որը որդուն տեսնում է միայն իր դժվարին գործի շարունակողի դերում, կտրականապես դեմ է իր երեխայի ձգտումներին:

Սակայն, անկախ ամեն ինչից, տղան կանի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի իր երազանքը իրականություն դառնա:

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր Մեդիայի» եթերում այսօր՝ «Երկիրն այսօրի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո։