200 դիտում, 2020.09.16 15:10

Տեղի է ունեցել «Հայրենիք»-«Բարգավաճ Հայաստան»-ՀՅԴ հերթական աշխատանքային հանդիպումը. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Հայրենիք» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և ՀՅԴ-ի մարտավարական գործընկերությունը շարունակվում է, հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից։

«Հայրենիք»-ի կենտրոնական գրասենյակում կայացել է եռյակի հերթական աշխատանքային հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցում էին Արթուր Գրիգորյանն ու Հրաչյա Ռոստոմյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանն ու Լիլիթ Գալստյանը, «Հայրենիք»-ից՝ Արա Սահակյանն ու Արսեն Բաբայանը։

«Քննարկման առանցքում արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծն էր, որի նպատակն առանց այն էլ սոցիալական ծանր դրության մեջ հայտնված քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռից ազատելն է:

Քաղաքական երեք ուժերը տուգանքների համաներման պահանջով նաև ստորագրահավաք են սկսում։ Նախաձեռնության հետ կապված ամբողջական տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի քաղաքացիներին»,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։