24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի արձանագրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ, ի տարբերություն Եվրոպայի: Այա մասին հայտնել Է ՌԴ-ում կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«Այս պահին մենք կարող ենք տեսնել, որ եվրոպական տարածաշրջանի շատ երկրներում աճում է կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, մենք դա Ռուսաստանում չենք տեսնում», - նշել է Վուժնովիչը առցանց համաժողովում:
Նա նշել է, որ կազմակերպությունը նման եզրակացությունների է հանգել Առողջապահական կանոնակարգերի ազգային առանցքային կետի միջոցով ԱՀԿ-ին ամեն օր տրամադրվող տվյալների հիման վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր՝ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկում Է հայտարարել: Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 29 միլիոնը։ Ապաքինվել է ավելի քան 19,6 մլն հիվանդ.: