104 դիտում, 2020.09.16 13:30

Շահումյանի բնակիչները դադարեցրին բողոքի ակցիան. Երեւան-Երասխ մայրուղին բացվեց

Շահումյանի բնակիչները դադարեցրին բողոքի ակցիան. Երեւան-Երասխ մայրուղին բացվեց

Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչները քիչ առաջ դադարեցրին իրենց բողոքի ակցիան. նրանք մինչեւ սեպտեմբերի 20-ը կսպասեն եւ կգան միասնական որոշման։

Նշենք, որ բնակիչները բողոքում են խաղողի մթերման ցածր գներից։ Նրանց խոսքով՝ գործարանները պայմանագիրը կքնում են 150 դրամով, սակայն մթերումն իրականացնում՝ 100 դրամով։

Նրանք կհանդիպեն գործարանների տնօրենների հետ. կորոշեն, թե խաղողն ինչ գնով կմթերվի։

Նշենք, որ ակցիայի մասնակիցները փակել էին Երեւան-Երասխ մայրուղին, ինչը որոշ ժամանակ անց բացեցին։