134 դիտում, 2020.09.16 13:48

Թեստավորվել է մոտ 6 000 ուսուցիչ

Թեստավորվել է մոտ 6 000 ուսուցիչ

Հայաստանում դպրոցների վերաբացմանն ընդառաջ 30 հազար ուսուցչից մոտ 6 000-ը թեստավորվել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Սեպտեմեբերի 10-ի դրությամբ թեստավորվել է մոտ 6 000 ուսուցիչ: Վարակվածների թիվը չի գերազանցել 1 տոկոսը: Կարծում եմ, սա շատ լավ արդյունք է: Սա խոսում է երկու բանի մասին. մեր ուսուցիչները շատ գիտակից են, պահպանում են կանոնները, հետևում են իրենց, ինչպես նաև հանրության առողջությանը: Երկրորդն այն է, որ սոցիալական նման պատասխանատվության արդյունքում մենք ստիպված լրացուցիչ դժվարություններ չենք ունենում»,- նշել է Հարությունյանը:

Նա հույս հայտնել է, որ այս իրավիճակը շարունակական կլինի:

Առաջին փուլի անցնելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է ժամանակ առ ժամանակ պատահական ստուգումներ իրականացնել՝ շղթան կոտրելու համար:

Սեպտեմեբերի 15-ից բոլոր դպրոցները վերաբացվել են: Աշակերտներն ու դպրոցի անձնակազմը ուսումնական հաստատությունների ներսում պարտադիր պետք է դիմակ դնեն: Ամենօրյա ռեժիմով իրականացվում է ջերմաչափում: