804 դիտում, 2020.09.16 12:54

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը նույնպե՞ս պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը նույնպե՞ս պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը․ (ԼՈւՍԱՆԿԱՐ)

 «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի կողմից ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված «Քայլ արա՛, հեռացիր» գրությամբ պաստառը «ուրախացրել է» ԱԺ փոխնախագահին և իմ քայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ 

Ալեն Սիմոնյանն իր ֆեյբուքյան էջում լուսանկար է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի հետ, որում երևում է նշյալ պաստառը։

Աժ փոխնախագահը կից գրել է՝ «Թեժ աշունը ԱԺ դահլիճում»։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին նույն Ալեն Սիմոնյանն ավելի վաղ արգելել էր ԱԺ նիստերի դահլիճ մտցնել այդ պաստառը։ Լարվածությունը մեղմացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով հանդիպելով պատգամավորներին նշեց, որ  չի պատրաստվում խոչընդոտել․  «․․․ինչ ակցիա ուզում եք, արեք»,- ասաց նա։