կարևոր
1804 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-16 12:33

Նախարարությունում կքննարկեն ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցը

Նախարարությունում կքննարկեն ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում պատրաստ են քննարկել ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման հարցը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք անպայման կքննարկենք դա: Ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմ: Ես երեկ աշխատակազմի հետ խոսել եմ և խնդրել, որ դիմումը փոխանցվի, որպեսզի մենք տեսնենք, թե այնտեղ ինչ առաջարկներ, ինչ նորություններ կան: Մենք նաև ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց նա:

Սեպտեմբերի 15-ին ուսանողները երթ էին կազմակերպել և խնդրանք-պահանջով դիմել կառավարությունորպեսզի մասնակի փոխհատուցվի ուսման վարձը: