կարևոր
1277 դիտում, 1 տարի առաջ - 2020-09-16 20:13

Շակիրան պատմել է կարանտինի ժամանակ ձեռք բերած իր նոր հոբբիի մասին

Կոլումբիացի երգչուհի, երգերի հեղինակ, պարուհի, երաժշտական պրոդյուսեր, մոդել Շակիրան կարանտինի ժամանակ տարվել է սքեյթբորդով եւ այդ մասին վկայող լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել համացանցում՝ մակագրելով․ 

«Սիրում եմ զբոսնել․ հատկապես, երբ մայրամուտ է դրսում»։

Ավելի վաղ էլ երգչուհին կապույտ սքեյթբորդով լուսանկար էր տեղադրել երկրպագուներին կոչ անելով «ունենալ նոր հոբբի»: