146 դիտում, 2020.09.16 11:37

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեքսիկայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկական Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Մեքսիկայի հետ բազմաշերտ համագործակցությունը:

Հանրապետության նախագահն Անդրես Մանուել Լոպես Օբրադորին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: