152 դիտում, 2020.09.16 11:17

Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր

2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր:

Փոխարենը, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9­ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից:

 Խոսրով Խլղաթյան