12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
2020 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ անցած ամռան ընթացքում ոռոգման նպատակներով Սեւանա լճից բաց է թողնվել 155 միլիոն 298 հազար խորանարդ մետր ջուր:
Փոխարենը, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 170 միլիոն 884 հազար խորանարդ մետր ջուր: Նույն օրվա դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 66 սանտիմետր բարձրության վրա, ինչը 4 սանտիմետրով ավելին է նախորդ տարվա նույն օրը գրանցված նիշից:
Խոսրով Խլղաթյան