112 դիտում, 2020.09.16 10:47

Երկու մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած պայթյունից

Երկու մարդ է զոհվել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած պայթյունից

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Թախարի նահանգում մոտոցիկլետի պայթյունից, նահանգ, որը գտնվում է հանրապետության հյուսիս-արեւելքում: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել է Tolo news հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հեռուստաալքի տեղեկություններով՝ մոտոցիկլետին ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործելուց հետո պայթել է մի քանի գազի բալոն: Վնասվել են պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող մի շարք խանութների շենքեր: Այլ մանարմասնություններ չեն հայտնում։