218 դիտում, 2020.09.16 09:57

Նույնականացման քարտ ունենալու պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար․ «Ժողովուրդ»

Նույնականացման քարտ ունենալու պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաև նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան:

Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է: Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար»: