168 դիտում, 2020.09.16 09:30

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է Mercedes մակնիշի ավտոմեքենա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է Mercedes մակնիշի ավտոմեքենա

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22։08-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին 3-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 22։42-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ռոբերտ Կ․, ծնված 1986 թ․)։